Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:21 23-11-2024

ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաեւ խախտումներ կան` առանց թույլտվությունների ինչ-որ աշխատանքներ են իրականացվել եւ այլն: Հրապարակումների թեժ փուլում` 2023-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել` ուսումնասիրություններ են կատարվում, անգամ քաղաքապետն է հրավիրվել հարցաքննության:

Բայց օրերս մեզ Էջմիածնից տեղեկացրին, որ դա չի խանգարել, որ ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսն անխափան առաջ ընթանա, եւ շինությունները թափով վեր են խոյանում։ «Հրապարակը» գործի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվեց Հակակոռուպցիոն կոմիտեից։ Պարզվեց` վարույթը նախաձեռնելուց շուրջ 2 տարի անց գործը դոփում է տեղում` դեռեւս նախաքննության փուլում է գտնվում, այն դատարան չի մտել, նույնիսկ գործով անցնող մեղադրյալ չկա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ