Արտաքին 1 տարի առաջ - 21:31 22-11-2024

Ժոզեպ Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավոր բանակցությունները Ուկրաինայի վերաբերյալ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կանխատեսել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ քննարկման հիմնական թեման կլինի Ուկրաինան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բորելը հայտնել է իսպանական Cadena SER ռադիոկայանի եթերում։

Բորելը նշել է, որ վերջերս Ուկրաինայում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել այս հնարավորությունը։

«Վերջերս ես Ուկրաինայում էի և խոսում էի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այս հնարավորության մասին, և նրա համար պարզ է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից կազմված որոշումը մի բան է, որը նա չի ընդունի, և դա հասկանալի է»,- ասել է Բորելը։

Բորելը հավելել է, որ Եվրամիության պաշտպանության նախարարների վերջին հանդիպման ժամանակ, չնայած ոչ միաձայն, բայց մեծամասնությունը հանդես է եկել Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու օգտին։ Ներկայումս եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են խորհրդակցությունները՝ ընդհանուր և միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ