Արտաքին 1 տարի առաջ - 22:05 20-11-2024

Վրաստանի դատարանը տուգանել է ԿԸՀ ղեկավարի դեմքին ներկ լցրած ընդդիմադիրին

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Դավիթ Կիրթաձեին տուգանել է 500 լարիով (183 դոլար)՝ ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա ներկ լցնելու համար։

Ինչպես չորեքշաբթի հայտնել են վրացական լրատվամիջոցները, դատավարությունը տեղի է ունեցել Վրաստանի ՆԳՆ-ի կողմից Քրեական օրենսգրքի հոդվածով, որը վերաբերում է դիտավորությամբ առողջությանը նվազ ծանր վնաս պատճառելուն։

Նոյեմբերի 16-ին ԿԸՀ նիստում Կիրթաձեն, ընտրակեղծիքների մասին հայտարարություն անելուց հետո, մոտեցել է հանձնաժողովի նախագահ Կալանդարիշվիլիին և սև ներկ լցրել նրա դեմքին։ Հանդիպումը ժամանակավորապես դադարեցվել է։

Նոյեմբերի 16-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հրապարակված տվյալների համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմությունն ու Վրաստանի նախագահը համաձայն չեն քվեարկության արդյունքների հետ։ Թբիլիսիում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ