Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:58 20-11-2024

Այս լուսապայծառ անհատին կբացատրենք, որ ավտոբուսի նոր կամ հին լինելը չի կարող գնի բարձրացման պատճառ հանդիսանալ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոչ գրագետը։
Լավ ավտոբուսներով երթեկելու համար պետք է շատ վճարել։ Այս դարակազմիկ ասույթի հեղինակը Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է։ Սույն անձը, անկասկած, կիլոմետրով հեռու է քաղաքատնտեսությունից, տնտեսության պլանավորումից, տնտեսագիտությունից, ինչու չէ նաև առողջ տրամաբանությունից և այս ամենը մեզ պարտադրեց, որպեսզի մենք սկսենք հետազոտել տվյալ անձի աշխատանքային, մասնագիտական գործունեությունը և փորձենք ըմբռնել վերջապես , թէ ով է սա և ինչ գործ ունի մայրաքաղաքի կառավարման մեջ։

Պարզվեց, որ 1998 թվականին ծնված այս հայ քաղաքական գործիչն իր կյանքում ընդհանրապես ոչ մի տեղ չի աշխատել, մարդը մի տարի ինչ-որ մեկի օգնական է եղել և վերջ։

Փաստացի տրանսպորտում, տնտեսության մեջ ոչ մեկ օր չաշխատած անձը դատողություններ է կատարում, որոնք ոչ միայն ծիծաղելի են , այլև հույժ վտանգավոր, քանզի դրանք վկայում են նրա որոշակի առողջական վիճակի վերաբերյալ կասկածների մասին։

Քանի դեռ նա WhatsАpp հավելվածով ազատման հաղորդագրություն չի ստացել, նրան հրավիրում եմ անվճար դասի, որտեղ հիմնական նյութը ամորտիզացիա կամ մաշվածքի փոխանցում առարկան է։ Մի ամբողջ խմբակցություն ղեկավարող այս լուսապայծառ անհատը չգիտի, որ ամորտիզացիան (մաշվածքամարում), հիմնական կապիտալի արժեքի աստիճանաբար փոխանցումն է ստացվող արդյունքին։ Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան աշխատանքի միջոցների այն մասն Է, որը մաշվելուն համեմատ նրանցից անջատվում Է, փոխանցվում արդյունքի մեջ՝ նախապես գոյություն ունենալով որպես անավարտ արտադրության, այնուհետև՝ պատրաստի ապրանքային արտադրանքի արժեքի մաս, իսկ վերջինիս իրացումից հետո դրամական գումար՝ նախատեսված մաշումը փոխհատուցելու համար։ Եվ վերջապես, հիմնական ֆոնդերի արժեքային մաշվածքին զուգընթաց գոյանում է փոխհատուցման ֆոնդ, որը կոչվում է ամորտիզացիոն ֆոնդ։ Այդ ֆոնդը ստեղծվում է ամենամսյա ամորտիզացիոն մասհանումների միջոցով՝ պետության սահմանած նորմաներով։

Նախնական գիտելիքների տրամադրման ավարտին սույն կիսագրագետին կբացատրենք նաև, որ բերված նոր ավտոբուսների համար ամորտիզացիոն մասհանումները արդեն իսկ ներառված են ուղեվարձի գնի ինքնարժեքի մեջ և այդպիսով նոր կամ հին լինելը չի կարող գնի բարձրացման պատճառ հանդիսանալ։ Սույն երիտասարդին, որը կարծես տրամաբանական խնդիրներ էլ ունի, տանք մի հարց ևս։ Եթե բերված ավտոբուսները հնանան, ուղեվարձի գինը իջեցնելո՞ւ եք : Հարգելի քաղաքացիներ, սա , սրանց խմբակցությունը վարում են հակաժողովրդական քաղաքականություն եվ իրենց ապիկար աշխատանքի արդյունքը կլինի քաղաքային տրանսպորտի բոյկոտը եվ քաղաքային տնտեսության ոչնչացումը։ Ոչ 300 դրամանոց թալանին»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին