Մամուլ 1 տարի առաջ - 08:58 20-11-2024

Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քաղաքական «մատաղից» հետո Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդրի առջեւ՝ ումով փոխարինել հեռացվածներին։ Մեզ պատմեցին, որ նա, ի տարբերություն արդարադատության նախարարի թեկնածության, այս պաշտոնների համալրման հարցը չի քննարկում անգամ ՔՊ վարչության հետ: Այս անգամ միանձնյա է որոշումներ կայացնելու` ցույց տալով, որ նրանք ընդամենը ուսապարկեր են` «թող հանգիստ նստեն տեղները»: Նման պաշտոնազրկումից հետո նման կերպ էլ նշանակումներ է անելու` իր ուժն ու «թափը» թիմին ու երկրին ցույց տալու համար: Սակայն թիմը բուռն քննարկումների մեջ է՝ ովքեր են նշանակվելու այս կարեւոր պաշտոններում: Չէ՞ որ այդ նշանակումները նաեւ մուլտիպլիկացիոն էֆեկտ ունեն` մեծ թվով մարդիկ են նրանց հետ «թռնելու», շատ մարդիկ են տուժելու կամ շահելու:

Օրինակ, ՔՊ-ում քննարկում են, որ Վահե Ղազարյանի փոխարեն եթե նրա կին տեղակալը` Արփինե Սարգսյանը նշանակվի, նշանակում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ միասին, Նիկոլը հանձնում է սորոսականներին, որոնք վերջին տարիներին ամենօրյա պայքար են տարել Վահե Ղազարյանի հետ եւ բաղձալի նպատակին հասնելու կեսճանապարհին են: Արփինե Սարգսյանի՝ փոխնախարար նշանակվելուց հետո էլ, նրանք դարձել էին այս ոլորտում թելադրող, եւ Վահե Ղազարյանն էլ հիմնականում անգլիական թագուհու կարգավիճակում էր հայտնվել, բայց եթե սեփական նախարար ունենան, դա մեծ հեռանկարներ կբացի նրանց առաջ, չէ՞ որ այս իշխանությունը պահողը հենց ՆԳ համակարգն է։ Ավելին, այս հարցում մեծ շահագրգռություն ունեն նաեւ արեւմտյան երկրների դեսպանությունները, հատկապես` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, որը շաբաթը մի քանի այց է կատարում նախարարություն, տարբեր հարցեր քննարկում, անթաքույց կառավարում ՆԳ համակարգը։ Արեւմուտքը փորձում է հայաստանյան ՀԿ-ների միջոցով ավելի ամբողջական «կոնտրոլի» տակ պահել ուժային բլոկը, որով ուղղակի ազդեցություն կունենան քաղաքական որոշումների վրա, եւ հետագայում` եթե իշխանություն փոխվի, երկիրն ամբողջությամբ «կվերցնի»։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
23:30 Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
22:22 Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:18 Իրանից հետո ԱՄՆ-ն կկենտրոնանա Ուկրաինայի հարցի վրա. Թրամփ