Ներքին 1 տարի առաջ - 17:49 19-11-2024

Երևանի 2 բնակիչներ հայ-իրանական պետական սահմանից վերցրել են 10 կգ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ ճանապարհով փոխանցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևանի 52 և 32–ամյա բնակիչները, «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով մեկնելով Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջան, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի-Ագարակ հատվածից վերցրել են մաքսանենգ ճանապարհով՝ ԻԻՀ-ից ՀՀ ուղարկված, առանձնապես խոշոր չափերի թմրանյութի փաթեթներ և տեղավորել նշված ավտոմեքենայի սրահում։

Այնուհետև՝ ժամը 07:30-ի սահմաններում, դեպի Երևան ուղևորվելու ճանապարհին, Կապան-Երևան միջպետական նշանակության ավտոմայրուղու վրա, ավտոմեքենան կանգնեցվել է ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով նշված վայրում գտնվող ԱԱԾ աշխատակիցների կողմից և պարզվել է, որ ավտոմեքենայում առկա է բազմաթիվ փաթեթներից բաղկացած և միմյանց հետ կպչուն ժապավենով միացված 2 կապոց:

Քննիչի կողմից կայացվել է հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթ իրականացնող մարմնին ներկայացված տվյալ անձանց ձերբակալելու որոշում։

Կատարված քննչական գործողության, մասնավորապես՝ ավտոմեքենայի խուզարկությամբ վերոնշյալ կապոցներում հայտնաբերվել է 10կգ 294գ ընդհանուր քաշով զանգված, որը, ըստ նշանակված փորձաքննության եզրակացության՝ հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ԻԻՀ քաղաքացու ինքնությունը, ով վերը նշված անձանց համար հայ-իրանական սահմանի վրայով հայկական տարածք էր փոխանցել նշված թմրամիջոցները։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի նշված բնակիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հիշյալ տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան