Ներքին 1 տարի առաջ - 17:11 19-11-2024

Ո՞վ է եղել այն խելացին, ով որոշել է դիմել ՝ հյուրընկալելու երկրորդական այս մրցաշարը․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զինվորականների 2024թ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն.

Նախաբան

Երբ ցանկացած ոլորտի լավագույն ներկայացուցիչները (բանակ, գիտություն, սպորտ,մշակույթ,արվեստ...), ազգակործան պատուհասի և նրա խմբակի անդամների ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետները նկարվում ու տարբեր պարգևներ ստանում՝ մոռանալով Արցախի դավաճանական հանձնումը, հազարավոր զոհերի ուրացումը, Հայոց պատմության պղծումը, ամեն հայկականի մերժումը, կարծում են, որ երբ հերթը իրենց հասնի, խնայվելու՞ են:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր ընտանիքով հանադերձ վաղուց ապացուցել է, որ ոչ մի կարմիր գիծ չունի, ոչ մի սրբություն,ոչ մի արժեք: Գերնպատակը ցանկացած գնով իշխանություն պահելն է՝ աղետը շարունակելու և ավարտին հասցնելու համար:

Բուն թեմա

Հանրությունը զարմացել է,թե ինչու թույլ չի տրվել, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքանը լավագույն կազմով մասնակցի վերոնշյալ ստուգատեսին:

Նախ նշեմ,որ մրցաշարը չի պատկանում Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիային(UWW), մասնավոր կազմակերպության միջոցառում է:

Պետք է պարզել,թե ո՞վ է եղել այն խելացին, ով որոշել է դիմել ՝ հյուրընկալելու երկրորդական այս մրցաշարը: Ի՞նչ անձնական շահ է ունեցել, ի՞նչ հաշվարկներ և հեռու գնացող նպատակներ: Պետք է ստուգել, թե ո՞վ է շահել մրցումների անցկացման տենդերը և ի՞նչքան գումար է դուրս գրվել պետ. բյուջեից (ունեցածս տվյալներով նման մրցաշարի համար նախադեպը չունեցող գումար): Ի՞նչ կապ ունեն շահողները քպ վերնախավի հետ...

Մրցումներն արդեն սկսվում են, և ոչ մի իմաստ էլ բարձրացված աղմուկը չի ունենալու: Հեղինակն էլ հասնելու է իր նպատակին. մեծարելու է այն պետությունների մարզիկներին,որոնց անձամբ համակրում է, և ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը: Հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին: Ժամանցն էլ կապահովեն աշխարհից հրավիրված տարբեր ոլորտի հյուրերը:

հ.գ.1 Մի քանի օրից տաս լավագույն մարզիկների և այլ ոլորտների տարին եզրափակող միջոցառումներն են լինելու: Կտեսնենք՝ քանիսն են արտահայտելու իրենց դժգոհությունը, անհամաձայնությունը, բողոքը տեղի ունեցող այլանդակությունների հանդեպ՝ բոյկոտելով դրանք:

հ.գ.2 չգիտես ինչու, թիրախավորվել են ՊՆ-ն և Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:
Ըստ ձեզ, մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում (թեկուզ և կոլաբորացիոնիստների), ինչ որ Պապիկյան Սուրեն, Գիլոյան Կարեն կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները