Դատական համակարգն անկախ չէ. Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում գրելով ապացուցեց դա
copy image url

Դատական համակարգն անկախ չէ. Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում գրելով ապացուցեց դա

Ներքին 5 ամիս առաջ - 13:45 19-11-2024
Երկուշաբթի առավոտյան, իրար հերթ չտալով, ազատման դիմումներ ներկայացրեցին ուժային կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՏԿԵ նախարարն ու ԲԴԽ նախագահը։

Ի տարբերություն նախարարների և ուժայինների ղեկավարների՝ Կարեն Անդրեասյանը զբաղեցնում էր անկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհդի նախագահի պաշտոնը, և նրա ազատման դիմում գրելը մեղմ ասած՝ ապացուցեց այն պնդումները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք դատական իշխանությունն անկախ չէ. ինչպես հրաժարականն են զանգով կամ sms-ով պարտադրել, այնպես էլ շատ դատական գործերի վերաբերյալ զանգեր և հաղորդագրություններ են եղել։

Կարեն Անդրեասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ, վերջինս ևս նշեց, որ Անդրեասյանի հեռանալը ապացուցեց, որ դատական համակարգն անկախ չի գործել։

«Անկեղծ ասած՝ տեղեկություններ չունեմ առաջին ձեռքից, թե ինչքանով է Կարեն Անդրեասյանի դիմումը եղել ճնշման արդյունքում։ Բայց ենթադրում եմ, որ ամնասն չի եղել և այն, ինչի մասին երկար ժամանակ խոսել էինք, որ համակարգը անկախ չէ, դատական համակարգը սահմանադրորեն անկախ լինելու իր ֆունկցիան չի կատարել, որ փոխկապակցվածությունը շատ մեծ է, որ գործադիր մարմնի ազդեցությունը արդարադատական համակարգի վրա, մասնավորապես՝ դատական համակարգի վրա, շատ մեծ է՝ եկավ ապացուցելու հենց այդ փաստը։ Իր դիմումի համաձայն՝ ձևական կողմը պահպանված է, բայց բոլոր հիմքերը կան կասկածելու, որ սա եղել է պահանջ-առաջարկ։

Սա ցավալի իրողություն է և ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ, ես վատ զգացում ունեմ, կարծում եմ՝ մենք համակարգում ունենալու ենք շատ ավելի լուրջ խնդիրներ։ Եվ իմ համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ձգտելու է դիկտատորական ռեժիմ ունենալու։ Որպեսզի կարողանա իր առջև հարցերին անխոչընդոտ լուծումներ տալ, դրա համար իրեն պետք է դիկտատուրա, և ինքը գնալու է այդ ճանապարհով»,- ասաց Կարապետյանցը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի և հեռացած պաշտոնյաների երկուստեք շնորհակալություններ հայտնելուն, իրավապաշտպանը շեշտեց՝ այդ նախարարները, ուժայինների և դատական համակարգի ղեկավարներն այլ տարբերակ չունեին, հակառակ դեպքում չէր բացառվում, որ իրենց դեմ քրեական գործեր կհարուցվեին։

«Նիկոլ Փաշինյանը մեծ շոու է կազմակերպել և վայելում է այդ շոուի արգասիքները, որովհետև վերջին 1-2 օրը բոլորը խոսում են իր գործողությունների մասին։ Մոլորության մեջ գտնվող մարդկանց մոտ տպավորություն է, թե ինքը շատ լուրջ քաղաքական գործիչ է և մեծ, լուրջ փոփոխությունների է գնում, որ ինքը տեղյակ չի եղել, որ իրեն խաբել են՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ աներ» տրամաբանության մեջ, և ինքն էլ այդ թեզն առաջ է տալիս։ Այդ իրականության մեջ 1 անձ է որոշում, թե ինչ պետք է անեն։

Իսկ թե ինչու են շնորհակալություն հայտնում՝ շատ պարզ տրամաբանությամբ, որովհետև այլապես այլ բնույթի գործողությունների, շարժերի կարող են ականատես լինել։ Պետք է հեռանային հնարավորինս շահելով «խազեին»-ի սիրտը, տվյալ դեպքում «խազեինը» Նիկոլ Փաշինյանն է։ Որովհետև այլ պարագայում, եթե փորձեին համարձակվել խոսել խնդիրների մասին, կարծում եմ՝ շեշտակի հարվածներ կստանային, և երաշխավորված չէ նրանց անվտանգությունը՝ քրեական գործեր կարող էին հարուցվել իրենց վերաբերյալ…»- եզրափակեց Նինա Կարապետյանցը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ