Արտաքին 1 տարի առաջ - 18:54 18-11-2024

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ընդլայնում են Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան հայտարարում են Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ կապված Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի օգնության հետ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև ռուսական նավերն ու տրանսպորտային ընկերությունները, որոնք գրանցված են Աստրախանում և զբաղվում են բեռնափոխադրումներով։ Ենթադրվում է, որ հենց այդ ընկերությունների միջոցով է Ռուսաստանը սպառազինություն ներկրում Իրանից։

Եվրահանձնաժողովը հայտնում է, որ պատժամիջոցների ցանկում ներառված են Իրանի պետական նավային ընկերությունն ու դրա տնօրենը, ինչպես նաև առևտրային նավեր ու Կասպից ծովի նավահանգիստները։

Մեծ Բրիտանիան իր հերթին է սահմանափակումներ կիրառում Իրանի պետական օդային ու ծովային ընկերությունների, ռուսական Port Olya-3 նավի նկատմամբ։

Արևմուտքը դատապարտում և պատժամիջոցների է ենթարկում Թեհրանին Մոսկվային սպառազինություն, այդ թվում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար, որոնք օգտագործվում են Ուկրաինայում պատերազմում: Վերջերս էլ հաղորդումներ տարածվեցին Թեհրանի՝ Կրեմլին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ փոխանցելու մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ