Արտաքին 1 տարի առաջ - 10:33 18-11-2024

Ստրասբուրգում հայկական եկեղեցի կգործի

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանի և Ստրասբուրգի նորաստեղծ Հայ Առաքելական եկեղեցու ծուխի անդամների կողմից ավելի քան երկու տարի գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, վերջապես Ստրասբուրգի Նյուհոֆ թաղամասում գտնվող Սուրբ Քրիստոֆ եկեղեցին իր սրահով 50 տարվա վարձակալությամբ (հետագայում վերջինիս ձեռք բերելու հնարավորությամբ) տեղի կաթոլիկ համայնքի կողմից փոխանցվեց Էլզասի հայ համայնքի կառավարմանը։ Այս մասին տեղեկացնում է «Հայորդի Ստրասբուրգ» եյսբուքյան էջը։։

«Հիսուն տարվա վարձակալության համարը հայ համայնքը կվճարի սիմվոլիկ 1€, սակայն պարտավորվում է եկեղեցու վրա կատարել որոշ անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ և հոգալ վերջինիս ամենամյա կոմունալ ծախսերը։

Մոտակա օրերս կհրավիրենք ժողով, որպեսզի միասին քննարկենք աշխատանքների փուլ առ փուլ կատարումը։

Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը վերականգնողական աշխատանքներում»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ