Սպորտ 1 տարի առաջ - 10:31 16-11-2024

Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի Ռումինիա - Կոսովո հանդիպումը չի ավարտվել նախատեսված ժամկետներում։ Հյուր թիմը լքել է խաղադաշտը մինչ հանդիպման մրցավարի սուլիչի եզրափակիչ սուլոցը։ Գրում է Armsport-ը։

Լիգա C-ի 2-րդ խմբում միմյանց էին հանդիպել առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող հավաքականները․ Ռումինիան մինչ այդ հաղթել էր բոլոր խաղերում, իսկ Կոսովոն հետ էր մնում առաջատարից 2 միավորով։

90 րոպեների ընթացքում երկու թիմերն էլ չկարողացան գոլ խփել․ այս արդյունքը ձեռնտու էր Ռումինիային, քանի որ թույլ էր տալիս խմբում ժամանակից շուտ հաղթանակ տանել։ Մրցավարը երկրորդ կեսին ավելացրել է 4 րոպե, սակայն չի հասցրել հնչեցնել եզրափակիչ սուլոցը։

Ավելացված ժամանակի ընթացքում ռումինացի Դենիս Ալիբեկի և ալբանացի Ալբիոն Ռրախմանիի միջև բախում է տեղի ունեցել։ Այդ պահին, ըստ սոցցանցերի տեղեկությունների, տրիբունաներում սկսել են «Սերբիա» վանկարկել, ինչը պատճառ է հանդիսացել, որ Կոսովոյի հավաքականը լքի խաղադաշտը։

Digisport-ը նաև հաղորդում է, որ Կոսովոյի հավաքականի պաշտպան Լյումբարդ Դելովան հանդիսատեսին ցույց է տվել երկգլխանի արծվի նշանը (Կոսովոյի և Ալբանիայի խորհրդանիշը), հավանաբար ի պատասխան Սերբիայի մասին վանկարկումներին։

Հանդիպման հետագա ճակատագիրը այս պահի դրությամբ որոշված չէ։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հանդիպումը չեղարկվել է, իսկ լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ։

Այն դեպքում, եթե ՈւԵՖԱ-ն տեխնիկական հաղթանակ շնորհի Կոսովոյի հավաքականին՝ 3:0 հաշվով, թիմը կզբաղեցնի առաջին տեղը խմբում և կբարձրանա B լիգա։

Մոտ մեկ տարի առաջ նմանատիպ հանգամանքներում ընդհատվել էր Ռումինիայի և Կոսովոյի հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակներում։ Հետմրցաշրջանային քննարկումների արդյունքում ՈւԵՖԱ-ն պատժեց Ռումինիայի հավաքականին՝ անցկացնելով մեկ խաղ առանց հանդիսականների։

Նշենք, որ Կոսովոն համարվում է մասնակի ճանաչված պետություն։ Սերբիան այն երկրների թվում է, որոնք Կոսովոյի անկախությունը չեն ճանաչում։ 2008 թվականին Կոսովոյի խորհրդարանը միակողմանիորեն հռչակեց Կոսովոյի անկախությունը։ Մինչ օրս բալկանյան երկու երկրների միջև հարաբերությունները մնում են լարված։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի