Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:32 15-11-2024

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխվող ապրանքների հայտնաբերման ուղղությամբ։

Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետում բացահայտվել է թանկարժեք մետաղյա զարդերի անօրինական ներմուծման 2 դեպք։

Այսպես, Վրաստանից ՀՀ ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Հ.-ի վարած մարդատար ավտոմեքենայի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ վերջինս մաքսային ծառայողներին հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի, սակայն մաքսային մարմնի ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգի ցուցումների համաձայն, մաքսային զննում իրականացնելու նպատակով ավտոմեքենան ուղղորդվել է խորը զննման անգար, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի ետնամասի նստատեղի վրա դրված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում առկա են եղել ոսկյա զարդեր։ Այնուհետև իրականացված անձի մաքսային զննման ընթացքում էլ քաղաքացու վերարկուի ծոցագրպաններից հայտնաբերվել է 4 պոլիեթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում ևս առկա են եղել ոսկյա զարդեր։ Զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3կգ 16 գրամ։ Մեկ այլ դեպքով էլ «Բագրատաշեն» մաքսային անցման կետ ժամանած քաղաքացին մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք իր մոտ ունի հայտարարագրման ենթակա ապրանք, բացասական պատասխան է տվել, սակայն մաքսային զննման արդյունքում քաղաքացու պայուսակի միջից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։

Վերոնշյալ փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան