Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:03 14-11-2024

Գյումրին անտերության է մատնվել, կոմունալ բաժնի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել

Գյումրիի քաղաքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հետևանքով քաղաքը կանգնել է լրջագույն խնդիրների առջև, մասնավորապես՝ շուրջ 2000 համայնքային աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը, քաղաքապետարանի կոմունալ բաժնի 19 մեքենաներ մինչև նոյեմբերի 20-ը պետք է անցնեն ավտոտեխսպասարկում, որպեսզի կարողանան շարունակել իրականացնել կոմունալ սպասարկումները։ Ինչպես նաև 2 կոմունալ մեքենաներն անսարք վիճակում են, ունեն շարժիչի ու փոխանցման տուփի խնդիր։

Ձմեռվա նախապատրաստական աշխատանքների համար չի իրականացվել նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում։



Քաղաքում աղբահանությունը պատշաճ չի կատարվում, Oragir.News-ը քաղաքի տարբեր թաղամասերից ստանում է ահազանգեր, որ հակահիգենիկ վիճակ է ստեղծվել։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանում կառավարման ճգնաժամ առաջացավ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական ներկայացրեց, իսկ ավելի ուշ «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները վայր դրեցին մանդատները։

«Գյումրիում կառավարման ճգնաժամ է առաջացել, և դրա միակ հանգուցալուծումը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են». սա Գյումրիի գործող ավագանու խմբակցությունների ղեկավարների գնահատականն է Գյումրիում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։



ՏԻՄ արտահերթ ընտրությունների գնալու մասին խոսակցություններ կան, բայց հստակ ժամանակահատված չկա։

Չնայած ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դրանք կլինեն մոտ ժամանակահատվածում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների