Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:12 14-11-2024

Ավտոբուսներում մուննաթով են թեքահարթակները բացում․ Արմեն Ալավերդյան

Բարեփոխված ավտոբուսներում հաշմանդամություն ունեցող անձանց համար կան հատուկ թեքահարթակներ, բայց արդյո՞ք դրանք միշտ ծառայում են իրենց նպատակին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, թե հաշմանդամներն ինչ խնդիրների են բախվում ավտոբուս բարձրանալիս։

«Վարորդների մեծամասնությունը բարեհամբույր, պարտաճանաչ իջնում, բացում են թեքահարթակները։ Շատերը պարզապես դեռ լավ չեն պատկերացնում, թե ոնց պետք է կայանեն մեքենան, որպեսզի թեքությունը շատ մեծ չլինի։ Ավտոբուսը պետք է կանգնի մայթին մոտ, որ հարմար լինի։ Եղել են դեպքեր, հատկապես, երբ դեռ նոր էին աբտոբուսները, վարորդները մուննաթով էին թեքահարթակները բացում կամ չէին իջնում առհասարակ։ Վարորդը չի կարող գուշակել, որ կանգառում սպասողը ունի հաշմանդամություն։ Հաշմանդամություն ունեցողը վարորդին ձեռքով պետք է նշան տա, որ իջնի և բացի թեքահարթակը։ Լավագույն դեպքում լինում են նաև ակտիվ հաշմանդամներ, որոնք հենց իրենք են բացում և բարձրանում ավտոբուս»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը