Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:40 14-11-2024

Վարորդները ազդանշաններ են տալիս Փաշինյանի ավտոշարասյանը

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Կառավարությունից ուղևորվեց դեպի Ազգային ժողով։ Նրան ուղեկցում էին ոստիկանության և ՊՊԾ աշխատակիցները։

Փաշինյանի տեղաշարժի համար կրկին փակել էին փողոցներ, այդ թվում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցը՝ Երևանի քաղաքապետարանի հատվածում։

Վարորդներն ազդանշաններ էին տալիս Փաշինյանին։

Նշենք, որ Փաշինյանին ուղեկցելուց զատ ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացվում նաև հարակից այգիներում։




Ամենից շատ դիտված