Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:27 13-11-2024

Երկու առաջարկ Խաչատուր Սուքիասյանի կողմից՝ ինժեներական կրթության ոլորտում

Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ մեր բարձր ուսումնական հաստատությունները աշխարհի ոչ մի ռեյտինգային ցանկերում չկան, առաջարկում եմ այն ինժեներները, որոնք որ տասը տոկոսի եկամտահարկի նվազեցման կենթարկվեն, նրանք ամսվա կտրվածքով գնան համալարաններում մեր ինժեներներին դասախոություններ կարդան։ Այս մասին այսօր Ազգային կառվարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նա նկատեց, որ այսօր բարձր որակավորում ունեցող ինժեներների պահանջ կա։

«Երկրորդը՝ այն ինժեներները, որոնք վերջին քսան տարում Հայաստանից դուրս են գնացել, նրանց էլ ինչ-որ ձևով հորդորենք, որ Հայաստան գալուց մի մեծ լսարանում գոնե 40 րոպե լեկցիաներ կարդան, որով կարծում եմ մեծ օգուտ տված կլնեն մեր կրթական համակարգին»,-ասաց նա։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Խաչատուր Սուքիասյանի առաջրակները լրացուցիչ քննարկման հարց է։ Նա համաձայնեց, որ փոփոխությունների հիմնական անելիքներից է կրթության խրախուսումը։ «Դա լրացուցիչ խթան կարող է լինել դրսում գտնվող մասնագետներին դեպի տեխնոլոգիական ընկերություններ հրավիրելու ուղղությամբ»,-ասաց նա և նշե,ց որ պատրաստ են լրացուցիչ ուսումնասիրել այդ հարցերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ