Ներքին 1 տարի առաջ - 13:09 13-11-2024

Մաշտոցի պողոտայում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի, հայտոնւմ են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված