Ներքին 1 տարի առաջ - 12:40 13-11-2024

Սա հայաստանյան նորաձևության համար չափից ավելին է, և ինձ համար ընդունելի չէ․ Արայիկ Գաբաջյան

Տևական ժամանակ է հանրության կողմից քննարկվում է Երևանի նորաձևության շաբաթվա՝ Yerevan Fashion Week-ի ցուցադրություններից մեկի ժամանակ ներկայացված «զգեստը», որը կրել էր կիսամերկ մի երտասարդ։

Երիտասարդն իր ուսերին կրել է սովետական գորգ, սակայն հանրությունը կարծել է, թե այն հայկական կարպետ է։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրույցեց ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ, ում կարծիքով՝ այն հայկական նորաձևության համար չափից ավելին էր:

«Սա հայաստանյան նորաձևության համար չափից ավելին է, և ինձ համար ընդունելի չէ: Սա հայկական չէ: Մենք հայկական այդպիսի մանր նախշեր չունենք։ Դա կամ պարսկական է, կամ թուրքական»,- ասաց նա։

Անդրադառնալով նաև Բռնադատվածների հուշահամալիրում Yerevan Fashion Week-ի բացմանը, ոճաբանն հավելեց, որ նման կերպ չէր վարվի։

«Ես նման կերպ չէի վարվի, բայց գուցե ինչ-որ նպատակ են ունեցել կազմակերպիչները:

Ինձ համար հայաստանյան նորաձևությունը կազմակերպչական առումով դեռ շատ ցածր մակարդակի վրա է»,- եզրափակեց ոճաբանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը