Էնքան փող ունի, էլ դու սուս․ անլար ականջակալներով մուրացկանի պատմությունը

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:56 12-11-2024
Գաղտնիք չէ, որ մուրացկանները հաճախ խաբեությամբ են գումար մուրում։

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանի փողոցներում Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց այդպիսի մի մուրացկանի։

Տղամարդը ծխելով գումար էր խնդրում փողոցի մեքենաների վարորդներից։ Հետաքրքիրն այն է, որ մուրացկանը այդ ընթացքում նաև անլար ականջակալներով երաժշտություն էր վայելում։

Տաքսու վարորդն էլ մեզ պատմեց, որ երիտասարդին վաղուց է ճանաչում։ Բազմիցս է նրան տեղափոխելու առիթներ ունեցել։

«Էնքան փող ունի, էլ դու սուս։ Բանկ էլ եմ տարել, դրսից էլ է փող ստանում։ Ձեռքն էլ ջարդած չի»,-պատմեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։