Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:45 12-11-2024

ՔՊ-ի վարկանիշը 0-ից ցածր է, մարդիկ ստորագրելիս ասում են՝ կարելի՞ է հայհոյանք գրել․ Հայկ Մարության

«5 օրվա ընթացքում 20․000-ից ավելի քաղաքացի միացել է մեր ստորագրահավաքին, այսօր 6-րդ օրն է, շատ ակտիվ է ընթանում, որովհետև մարդիկ, մասնավորապես՝ ովքեր օգտվում են տրանսպորտից, հասկանում են, որ այն փոփոխությունը, որը պետք է լինի, իրենց համար պրոբլեմատիկ է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա արձագանքեց նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, որն անդրադարձել է տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող ակցիային, այն որակելով սուտ հայտարարություն։ Ավելին, պաշտոնյան հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից չի դառնում 300 դրամ, և որ Հայկ Մարությանի քաղաքական վարկանիշը հասել է 0-ի, պետք է թեմա գտնի, այդ թեմայի վերաբերյալ կեղծիք տարածի, մարդկանց մանիպուլացնելով ստորագրություններ հավաքի և ասի՝ տեսեք, այսքան քաղաքացի աջակցում են ինձ, հետևաբար՝ դեմ են տրանսպորտի բարեփոխումներին։

«Կարծում եմ՝ ՔՊ-ի ժողովուրդը պետք է իրենց վարկանաիշի մասին մտածի։ Ես ոչ մի չափման միավոր չգիտեմ վարկանիշը չափելու, չգիտեմ՝ իրենք ինչով են չափում։ Բայց մենք ժողովդրի հետ շփվում են, ու իսկապես՝ ՔՊ-ի վարկանիշը 0-ից էլ ցածր է։ Մարդիկ ստորագրելիս ասում են՝ իսկ կարելի՞ է հայհոյանք գրել, ասում եմ՝ իհարկե չի կարելի, ուղղակի ստորագրություն ենք հավաքում։ Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, ապա մանիպուլյացիաների արքաները ՔՊ-ներն են ու իրենց ֆեյքերի բանակը, իրենք մարդկանց ասում են, որ 1 ուղետոմսը չի դառնում 300 դրամ, այնինչ՝ ավագանու որոշման մեջ բառացի գրված է, եթե 1 հատ տոմս ես գնում, պետք է 300 դրամ վճարես․․․»,- ասաց Մարությանը։

Ինչ վերաբերվում է ՔՊ-ական ավագանու անդամի այն որակմանը, թե Մարությանի՝ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքը մոնոներկայացում է, նախկին քաղաքապետն ասաց․

«Ճիշտն ասած՝ ես այդ մարդուն առաջին անգամ տեսել եմ, երբ քաղաքապետ էի, դրանից հետո էլ առնչություն չունեմ, չեմ ուզում իր ասածները մեկնաբանեմ։ Ավելի կշռով մարդու ասածը, եթե ասեք՝ կմեկնաբանեմ․․․»։

ՔՊ-ականները վերջին օրերին ակտիվ տարածում են տեսանյութ, որտեղ Հյակ Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելիս նշում է, որ 2013-ից ամեն ինչի գինը բարձրացել է՝ բացի տրանսպորտի գնից։ Oragir.News-ի հետ զրույցում Մարությանը նաև այս հայտարարությունը մեկնաբանեց, բայց նախ նշեց, որ այն մոնտաժված է, 2 րդ հատվածը, որը շատ ավելի կարևոր է, նույն ՔՊ-ականները չեն տարածում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը