Սպորտ 2 տարի առաջ - 20:45 08-11-2024

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին հայտնել է Հարություն Մերդինյանը:

Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2016, 2022): Նա Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր է, մեկ անգամ էլ դարձել է արծաթե մեդալակիր:

2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը Մերդինյանն առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալը և նույն հաջողությունը կրկնեց նաև 2022 թվականին` Լիվերպուլում կայացած առաջնության ժամանակ:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան