Ներքին 1 տարի առաջ - 18:00 08-11-2024

Լոռիում` մեքենա գողանալու նոր ձև․ համարանիշները վրայից հանել են, տեղադրել իրենցը ու փախել

Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ Պավլիկ Հախվերդյանը խաբեության զոհ է դարձել։

Արարատի մարզի 28-ամյա բնակիչը նրա ավտոմեքենան խաբեությամբ տարել է և մինչ օրս ո՛չ ավտոմեքենան է վերադարձնում, ո՛չ՝ գումարը։ Ավելին՝ նրա հետ կապ հաստատել այլևս չի լինում։

Oragir.News-ը կապ հաստատեց Պավլիկ Հախվերդյանի հետ, վերջինս մանրամասներ հայտնեց միջադեպից։

«Երեխեքը մեքենան սայտ էին գցել, որ վաճառեինք։ Շատերն էին զանգել, մի օր էլ այս տղան զանգեց, պայմանավորվեցինք, որ գա, ավտոմեքենան նայի։ Եկան, նայեցին, պայմանավորվեցինք, որ ավտոն տանի, 20 օր հետո գումարը տա։ 500 հազար դրամով էի վաճառում, բայց ասեց՝ կլինի՞ 450 հազար տամ, ես էլ ասեցի, եթե ժամանակին տաս, կլինի։ Բա՝ խնդիր չկա, ձմերուկ ունեմ, փչանում է, տանում եմ, որ ձմերուկիս գործն անեմ, վաճառեմ, 20 օրից քո փողը տալիս եմ։

Ես Թալինում եմ աշխատում, հոկտեմբերի 1-ին գնացել են մեր տուն՝ Շաղլուտ, տղաս է տանը եղել, ասել են՝ մեզ համարներն ու դակումենտները պետք չեն, զապչաստի համար եմ տանում, ուրիշ ավտո ունեմ։ Այդպես իմ մեքենայի համարները վրայից հանել են, իրենց բերած համարներն են դրել վրան ու գնացել են՝ պայմանով, որ հոկտեմբերի 20-ին փողը պետք է տան։
Մինչև հոկտեմբերի 19-ը իր հետ կապ է եղել, ինքն է զանգել, մենք ենք զանգել։ Ամսի 20-ից ոչ զանգ, ոչ սայտ մտնել, անհասանելի է ու վերջ»,- ասաց տուժած քաղաքացին, ապա հավելեց, որ իրենց մոտ առկա են և՛ գնորդ ներկայացած անձի բերած համարների, և՛ այն ավտոմեքենայի համարների լուսանկարները, որով նա եկել էր իր ավտոմեքենան գնելու։

Տուժած քաղաքացին պատմեց, որ իր որդին գտել է խաբեբայի բնակության հասցեն և գնացել նրա հետ հանդիպելու, բայց տանը միայն նրա մայրն է եղել։

«Այդ տղան՝ Օհանյան Օհանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղից է, տղես գնացել, իրենց տունը գտել է։ Գյուղում բոլորը շատ վատ բաներ են պատմել նրա մասին, ասել են՝ իրենից շատ հեռու մնացեք, շատերին է գցել։ Տղես ում հետ խոսել է, բոլորը վատ են խոսել նրա մասին»,- ասաց տուժած բնակիչը։

Հարցին՝ դիմե՞լ եք Ոստիկանություն, Պավլիկ Հախվերդյանը պատասխանեց.

«Տնեցիք զանգել են Ոստիկանություն, ասել են՝ ընթացք կտան։ Խնդիրն այդքան ավտոմեքենան չէ, այլ այն, որ կարող է մի լակոտ ինձ խաբի։ Ես 2020 թվականի պատերազմի մասնակից եմ, ողնաշարի խնդիր ունեմ, որը պատերազմի հետևանքով է առաջացել։ Ինձ չէին տանում, բայց ես հոկտեմբերի 2-ին կամավոր գնացել եմ»։

Քաղաքացին նաև հայտնեց, որ «գնորդը» իրենց տուն մենակ չի եկել, այլ մեկ այլ տղայի հետ, որի ավտոմեքենայի համարանիշները ևս ֆիքսել են՝ 36 NF 161։

«Տղաս նրան էլ է գտել, բայց նա ասել է, թե ինքը ընդամենը տաքսիստ է, կապ չունի մեր ավտոն տարած տղայի հետ։ Մենք նաև ունենք այն համարանիշները, որոնք ինքը դրել է մեր մեքենայի վրա ու տարել՝ 35 SF 211»,- ասաց քաղաքացին և տրամադրեց նաև խաբեություն իրականացրած երիտասարդի լուսանկարը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան