Արտաքին 1 տարի առաջ - 19:29 07-11-2024

Զելենսկին և Թրամփը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհավորել է նրան պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին ընդգծել է, որ այս հաջողությունը հնարավոր դարձավ Թրամփի տպավորիչ նախընտրական արշավի շնորհիվ:

«Ես շնորհավորեցի նախագահ Թրամփին նրա պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Նա կարողացավ այս հաջողությունը գրանցել իր ապշեցուցիչ ընտրարշավի շնորհիվ։ Գնահատանքի խոսքեր ասացի նաև նրա ընտանիքին և թիմին՝ իրենց հիանալի աշխատանքի համար»,- «X» իր էջում հայտարարել է Զելենսկին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ամուր և արդյունավետ երկխոսությունը՝ խթանելով համագործակցությունը։

Զելենսկին ընդգծել է ԱՄՆ ուժեղ և վստահ առաջնորդության կարևորությունը՝ ապահովելու խաղաղություն և արդար աշխարհ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Ձեզ գուցե հետաքրքրի