Ներքին 1 տարի առաջ - 19:38 06-11-2024

ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի Գուրգեն Արսենյանը

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կլինի նոյեմբերի 7-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ ամենամյա հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

«Շոյգուն հանդես կգա միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտի իրավիճակի մասին զեկույցով, կտեղեկացնի ԱՊՀ տարածքում մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ կատարված աշխատանքի մասին», – նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցելու են նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարչել Չենուշան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից