Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:00 06-11-2024

Օրակարգ․ Ցեղասպանության միջազգային ճանաչումը բարձրացնում էր ՀՀ անվտանգությունը․ Սուրեն Մանուկյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ առաջնահերթություն չէ։ Այս մասին օրերս Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ պատմության ողբերգական անցքերն ու Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելն արտգործնախարարության օրակարգը չէ։

Այս և առանցքային այլ հարցերի վերաբերյալ Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի տաղավարում զրուցել ենք ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը բարձրացնում էր ՀՀ անվտանգությունը։

«Սա մեր անվտանգության մակարդակը բարձացնող թեմա է, որովհետև մենք միշտ ցույց ենք տվել, որ ապրում ենք այնպիսի միջավայրում՝ այնպիսի հարևանի կողքին, որը շատ մեծ է, հզոր է, որը մեր հանդեպ հանցագործություն է կատարել ու ներողություն չի խնդրել։ Այսինքն՝ գոյություն ունի վտանգ, որ նա կկրկնի այդ հանցագործությունը։ Հայաստանի գոյության 30, մի քիչ ավելի պակաս տարիներին մենք միշտ դա ընգծում էինք ու դա աշխատում էր։ Ես մի քանի անգամ կրկնել եմ՝ անվտանգության բարձիկ էր ապահովում Հայաստանի համար՝ Թուրքիայի հետ հարաբերություններում»,- շեշտեց նա։

Սուրեն Մանուկյանը կարծում է նաև, որ Հայաստանի իշխանությունը փորձում է Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում