Ներքին 1 տարի առաջ - 16:48 06-11-2024

ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվել

Հայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում ներդրվել է բարեվարքության ինստիտուտ։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին, ամրագրվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման պարտադիր պահանջ։ Համաձայն դրա՝ բարեվարքության ստուգում են անցնում՝

· ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (քննիչները)՝ պաշտոնավարման վեցերորդ տարում,

· ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք,

· Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքով դրական գնահատական ստացած մասնակիցները՝ քննության բանավոր փուլից առաջ:

Ըստ այդմ՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգում բարեվարքության ընթացիկ ստուգում է անցել արդեն 22 անձ։

Ներկայում ընթանում է ինքնավար պաշտոն զբաղեցնող 74 անձանց, ինչպես նաև առաջխաղացման հավակնող ևս 23 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումը։

Նոյեմբերին, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով արդեն իսկ հայտարարված մրցութային հերթական փուլի շրջանակներում, գրավոր փուլի արդյունքներն ամփոփելուց հետո կստուգվի նաև գրավոր քննության արդյունքով դրական գնահատական ստացած մասնակիցների բարեվարքությունը։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում պարտադիր հարուցվում է ծառայողական քննություն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ