Ներքին 1 տարի առաջ - 10:05 05-11-2024

Telcell-ը հնարավորություն է տալիս ՔՊ-ին գումար փոխանցելու

Երևանյան հանրային տրանսպորտում և մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված վալիդատորները սպասարկող «Telcell» ընկերությունը բազմաթիվ վճարային ծառայություններին զուգահեռ նաև քաղաքական նպատակներով վճարումների բաժին ունի։

Մասնավորապես, «Telcell» վճարային տերմինալներում և «Telcell Wallet» բջջային հավելվածում առկա է բաժին, որով քաղաքացիները կարող են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն անել։

Առցանց դրամապանակի «Վճարումներ» բաժնի ամենավերջում նշված է «այլ» բաժինը։ Մուտք գործելով այստեղ, քաղաքացին ամենաներքևում տեսնում է «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը։



Բացելով այն՝ հավելվածն առաջարկում է 2 տարբերակ՝

1. Անդամավճար։ Որը վճարում են ՔՊ անդամները։
2. Նվիրատվություն։ ՔՊ-ին նվիրատվություն կարող է անել ցանկացած քաղաքացի, բայց դրա համար նախ պահանջվում է գրանցել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մուտքագրել գումարը։



Նշենք, որ այլ կուսակցության անվանում հավելվածում առկա չէ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը