Ավելին 1 տարի առաջ - 18:58 03-11-2024

130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ

130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ Ճապոնիայի ամենաբարձր կետի՝ Ֆուձիյամա (3776մ) լեռան գագաթը ձնով չի ծածկվել։ Գագաթին ձյունը հալվում է ամռանը, բայց սովորաբար հոկտեմբերի սկզբին, երբ ջերմաստիճանը սկսում է նվազել ձյան ծածկ է ձևավորվ: Միջինում, հրաբխի վրա «ձյան գլխարկը» սկսում է ձևավորվել հոկտեմբերի 2-ին, 2023 թվականին առաջին անգամ ձյունը տեղացել է հոկտեմբերի 5-ին: Այժմ սուրբ լեռան շքեղ լանջերը դեռ առանց սպիտակ ծածկի են։ Սա չի նկատվել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության՝ 130 տարվա ընթացքում։ Նախկին ռեկորդները գրանցվել են հոկտեմբերի 26-ին՝ սկզբում 1955-ին, ապա 2016-ին։

Տեղի օդերևութաբանների տվյալներով՝ իրենց երկրում ամառը անսովոր շոգ է եղել՝ բարձր ջերմաստիճանները պահպանվել են մինչև սեպտեմբեր՝ կանխելով սառը օդի ներթափանցումը։ 2024 թվականի հունիսից օգոստոս միջին ջերմաստիճանը 1,76°-ով բարձր է եղել 1991-2020թթ ժամանակահատվածի միջին ջերմաստիճանից։ Փորձագետները անոմալիան կապում են կլիմայի գլոբալ փոփոխության հետ: 2024 թվականի շոգ ամառը, որը Ճապոնիան ապրեց աշխարհի շատ երկրների հետ մեկտեղ, ուղղակիորեն ազդել է ձմռան ուշ գալու վրա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում