Inecobank-ը դարձել է Արցախը հանձնած իշխանությունների ձեռքին գործիք․ Վահագն Չախալյան
copy image url

Inecobank-ը դարձել է Արցախը հանձնած իշխանությունների ձեռքին գործիք․ Վահագն Չախալյան

Ներքին 5 ամիս առաջ - 09:14 03-11-2024
«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի քաղաքական ճնշումների գործիքներից է նաև ընդդիմախոսների հաշիվների կալանավորումը։

2022-ին, երբ Նիկոլի հրաժարականի պահանջով ստորագրություններ էինք հավաքում, ԴԱՀԿ-ն կալանք դրեց հաշիվներիս վրա, իբրև թե Արարատ բանկին ունեցած (չունեցած) 7 մլն դրամ պարտքիս համար։

Հետագայում պարզվեց, որ Արարատ բանկն այս պարագայում մեղք չուներ, ուղղակի իշխանություններն օգտագործել էին Արարատ բանկի անունը, իրենց քաղաքական հետապնդումն արդարացնելու համար։

2023-ից կալանքներս հանվեց, բայց ինձ պատճառած դժվարությունների ու վնասների համար պատաախանատվություն ոչ ոք չկրեց։

Այս ընթացքում էլի շատ են փորձել նույն ձեռագրով, բայց ոստիկանության կողմից ապօրինի տուգանքների հիման վրա հաշիվներս կալանավորելուց զատ, այլ բան չէին կարողանում մտածել, կալանքներ, որոնք շատ արագ հանում էի։

Հիմա վերջին 2 ամսին «ձևը գտան»։ Գործին խառնել են Inecobank CJSC -ին։

Ճիշտն ասած երբ բացահայտեցի խնդիրը, չուզեցի միանգամից բարձրաձայնել, թույլ տալով հնարավոր թյուրիմացություն տարբերակը, մտածում էի դժվար ինեկոն քաղաքականության մեջ քիթը խոթի։

Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակում կոնկրետ վնասներ էի կրում, ամեն դեպքում գնացի խնդիրը որպես թյուրիմացության վերացում լուծման ճանապարհով։

Երեկ վերջապես ստացա դիմումիս այդքան երկար սպասված պատասխանը, դիմումիս մերժումը և մերժման «պատճառը» հերթական կեղծիքի վրա հղում անելը, իմ մոտ եղած հիմնավոր կասկածները վերածեցին համոզման՝ Inecobank-ը դարձել է՝ Արցախը հանձնած, այլասերվածությունը և թմրամոլությունը երիտասարդության շրջանում տարածող իշխանությունների ձեռքին գործիք։

Այսօր արդեն հստակ կարող եմ ասել, որ Inecobank CJSC-ը չարաշահել է իր դիրքերը և կեղծ տեղեկություններ է փոխանցել ARCA համակարգին, Inecobank-ի կեղծ տեղեկության հիման վրա ARCA համակարգն ինձ դասակարգել է։ Որի հետևանքով ես կրել ու կրում եմ դժվարություններ և վնասներ։

Inecobank-ի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը, խորհրդի անդամներ Կարեն Սաֆարյանը, Աշոտ Ավետիսյանը, Արեն Նալթակյանը և «անկախ» անդամ Դմիտրո Տոլստիկը չեն կարողանալու ստվերում մնալով բանկը դարձնել ճնշման գործիք։ Իմ դեպքն այդ դեպքը չէ, եթե վնասում ես Վահագն Չախալյանին ուրեմն պատրաստ եղիր պատասխանատվություն կրելու՝ այսօր, վաղը և ընդմիշտ։

Հ.գ. Այս մարդիկ իրենց թույլ են տվել մտնել քաղաքականության մեջ և Ինեկոբանկը վերածել գործիքի։ Մենք ստիպված և իրենց և բանկին կվերադարձնենք իրենց լիազորությունների շրջանակ»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ