Արտաքին 1 տարի առաջ - 22:08 02-11-2024

Իրանը ռազմական պատասխան կտա Իսրայելին. անվտանգության խորհուրդը որոշել է

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 26-ի հարվածի համար։

Didban Iran-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Կոսարին։

«Որոշ պետական պաշտոնյաներ կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց այդ մարդիկ կառավարության ներսում և դրսում որոշումներ չեն կայացնում»,- ասել է նա՝ զգուշացնելով, որ Իսրայելին Իրանի ռազմական պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։