copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:16 02-11-2024

Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներին գերի չվերցնելու հրամանը

Ռամզան Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներին գերի չվերցնելու հրամանը։

Նա այդ հրամանը տվել էր Գուդերմեսի հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա անօդաչու սարքի հարձակումից հետո։

Կադիրովն իր որոշումը բացատրել է նրանով, որ հանրապետության վարչակազմը «ավելի քան երկու հազար նամակ է ստացել Ուկրաինայի բնակիչներից, որոնցում նրանք խնդրել են չեղարկել նախկինում տրված հրամանը»։