Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 14:20 02-11-2024

«Շողակաթ» ՀԸ-ն երևի շատ է խոսում, դրա համար էլ ազդում է իշխանության վրա. հարցում

Արդյոք մենք մեր ունեցած ֆինանսական միջոցները կարողանում ենք արդյունավետ ծախսել, օրինակ «Շողակաթ» ալիքը, որը պետք է իրականացներ հոգևոր-մշակութային հեռարձակում, բավականին միատարր հեռուստաընկերություն է, որը միայն ներկայացնում է ՀԱԵ-ին:

Այս մասին 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ասել էր իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Նշենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու և դրա ֆինանսավորումը մեկ այլ ալիքի փոխանցելու մասին դեռևս մի քանի ամսի առաջ էր քննարկվում, ինչը բավականին կոշտ քննադատությունների էր արժանացել հանրության կողմից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ Ինչո՞ւ է «Շողակաթ» հեռուստաընկերությունն ազդում իշխանության նյարդերի վրա։ Հարցվածներից մի քանիսն ասացին, որ առհասարակ քիչ են դիտում հեռուստաալիքներ։

««Շողակաթ» հեռուստաընկերությունը երևի շատ է խոսում, դրա համար էլ ազդում է իշխանության վրա»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ