Մամուլ 1 տարի առաջ - 08:20 02-11-2024

Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորրանին։

Իսկ ի՞նչ քրեական վարույթով. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ գործը ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե։
2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:

2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել եւ օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, եւ իբրեւ թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված, կեղծ լիազորագրեր եւ տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում եւ խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը Էջմիածին քաղաքում, 1-ը Երեւանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց եւ ժառանգ չունեցող անձանց:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են:
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է:

ՀՀ քննչական կոմիտեում այս դեպքի վերաբերյալ անջատված մաս կար, որի քննությունը շարունակվում էր, եւ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն անջատված մասը ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու, քանի որ գործով շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը:
Ի՞նչ է սպասվում գեներալի դատավոր դստերը. կհետեւենք քննության ընթացքին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը