Մամուլ 1 տարի առաջ - 08:33 01-11-2024

Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 4-5-ը նախատեսում է միջոցառում Սյունիքի Գորիս եւ Կապան քաղաքներում՝ համայնքների զարգացման, անվտանգության եւ խաղաղության, ինչպես նաեւ տեղի բնակչությանը հուզող այլ թեմաներով։ Միջոցառումը որոշել են անցկացնել Կապանի ծայրամասում գտնվող Grand House հյուրանոցում, սակայն տեղի ընտրությունը կապանցիների մոտ հարցեր է առաջացրել: Ոմանք տարակուսած են՝ ինչո՞ւ են միջոցառումը կազմակերպել ծայրամասում, որ շատերիս համար մասնակցելը խնդի՞ր դառնա, բացի այդ` հյուրանոցի տնօրինությունը կապեր ունի գողականների հետ։

«Գալիս է գողականների հարկի տակ մարդու իրավունքների բողոքները լսի»,- ասում են նրանք։ Կապանցիների մտահոգությունները երեկ փոխանցեցինք Ռուստամ Բաքոյանին, որն ասաց, որ ժամեր առաջ է տեղեկացել, որ այդ հյուրանոցը ծայրամասում է, եւ հորդորել է, որ միջոցառման վայրը փոխեն, վստահեցրեց՝ այն կանցկացվի Կապանի կենտրոնում։ Սակայն երեկ մինչ ուշ երեկո, Կապանի մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման վայրի փոփոխություն դեռ չէր եղել։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը