Ներքին 1 տարի առաջ - 17:40 31-10-2024

ԱԺ-ն կողմ քվեարկեց պահեստազորայինների կենսաթոշակը պահպանելու մասին նախագծին

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Այն հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Անդրանիկ Քոչարյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով:

Նախագծով կհստակեցվեն նաև զորահավաքային զինվորական ծառայությունից կամ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինծառայությունից, վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմանները, վերահաշվարկի դիմելու ժամկետները:

ԱԺ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները ևս կողմ քվեարկեցին նախագծի փաթեթին: Քվեարկության արդյունքում այն ընդունվեց 77 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը