Վահե Ղազարյանը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավոր ուղիները
copy image url

Վահե Ղազարյանը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավոր ուղիները

Ներքին 5 ամիս առաջ - 13:37 31-10-2024
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ բարձր է գնահատում Կատարի Պետության հետ բարեկամական հարաբերությունները, որոնք առավել բարելավվել են 2022 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կատարի Պետություն այցից հետո։

Վահե Ղազարյանը Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիին է ներկայացրել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները: Նա, մասնավորապես, կարևորել է Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների կայացման գործում Կատարի Պետության աջակցությունը թե՛ նյութատեխնիկական, թե՛ կադրերի վերապատրաստման առումով:

ՆԳ նախարարն ընդգծել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Կառավարության մոտեցումը՝ ներկայացնելով Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Փրկարար ծառայությունում իրականացվող աշխատանքները:

Աղետներին արդյունավետ և օպերատիվ արձագանքող ծառայություն ունենալու հարցում Վահե Ղազարյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։

Կատարի Պետության ՆԳՆ պետնախարարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նաև նշելով, որ կուսումնասիրվեն քննարկվող հարցերը:

Քննարկվել են բարեկամ երկրների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղիներն ու դրանց շարունակականությունը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից