Ներքին 1 տարի առաջ - 18:39 30-10-2024

Պատճառը կարճ միացումն էր. մանրամասներ` Արտաշատի մանկապարտեզի հրդեհից

«Հրդեհը լուրջ մասշտաբային վնաս չի հասցրել, համայնքապետարանի գործունեությունը չի խոչընդոտել։ Հրդեհի հետևանքները գրեթե վերացված են, այս պահին էլ համայնքի ղեկավարը գտնվում է այնտեղ և համապատասխան հանձնարարակններ կտա։ Լուրջ որևէ խնդիր չկա։ Երեխաներին էլ, անվտանգային նկատառումներից ելնելով, են տարհանել։ Տուժածներ չեն եղել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արտաշատի համայնքապետարանի մամուլի ծառայության խոսնակ Գոհար Հովսեփյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ Արտաշատի քաղաքային համայնքի թիվ 5 մանկապարտեզում հոսանքի մալուխների կարճ միացման հետևանքով է բռնկում տեղի ունեցել, որը մինչ հրշեջների ժամանումը մանկապարտեզի աշխատակիցների ուժերով գրեթե մարվել է։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում