Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:47 30-10-2024

2025 թվականի պետական բյուջեի նախագծում «բացահայտվում» են փողերի ծախսման առաջնահերթությունները

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տնտեսագետները կվկայեն, որ գրեթե միշտ թվերն ավելի խոսուն են, քան՝ երկար ու բարակ տեքստերն ու գեղեցիկ խոսքերը։ Ոչ մի շարադրանքով, հնարավոր չէ «քողարկել» իրականությունն ու մտադրությունների իրական ուղղվածությունը։

2025 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում գեղեցիկ հայերենով շարադրված է․ «Բարձր տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է արտահանման տեմպերի արագացում ի հաշիվ ոչ հումքային բարձր ավելացված արժեք ստեղծող ապրանքատեսակների և արտահանելի ծառայությունների: Այսպես, բարձր աճի հասնելու համար, անհրաժեշտ մասնավոր ներդրումների ծավալների ապահովմանը զուգահեռ անհրաժեշտ է ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր և կայուն աճերը, ինչը հնարավոր կլինի տնտեսության արտահանելի հատվածի արտադրողական ճյուղերի էական բարելավման միջոցով»։

Եվ, ահա, այս «ազնիվ» նպատակի իրագործման համար 2025 թվականի պետական բյուջեի նախագծով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, «Ներդրումների և արտահանման խթանման ծրագրի» (ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարը՝ 4.7 մլրդ դրամ է) շրջանակներում «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների» համար նախատեսված է ընդամենը 577 մլն դրամ, իսկ «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի խթանմանը, իրականացմանը և հետներդրումային սպասարկմանը» միջոցառման իրականացման համար ընդամենը՝ 288 մլն դրամ։

Իսկ երբ սրան զուգահեռ, ՀՀ կառավարության աշխատակազմին, «Հանրային իրազեկում» ծրագրի իրականացման համար, նախատեսվում է հատկացնել շուրջ 1.3 մլրդ դրամ, ըստ էության, «բացահայտվում» են փողերի ծախսման առաջնահերթությունները»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք