Ներքին 1 տարի առաջ - 10:02 27-10-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դետրոյթում հանդիպումներ է ունեցել

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դետրոյթում հանդիպումներ է ունեցել։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։

«Տիթրոյթ իր կեցութեան ընթացքին, Չորեքշաբթի, 23 Հոկտեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Ալեք եւ Մարի Մանուկեան վարժարան, ուր ջերմ ընդունելութեամբ դիմաւորուեցաւ վարժարանի տնօրէնութեան, անձնակազմին ու աշակերտութեան կողմէ: Բարի գալուստի խօսքէն ետք, վարժարանի աշակերտները ներկայացուցին հայ երգով, պարով ու արտասանութիւններով գեղարուեստական ճոխ յայտագիր մը: Խօսքեր արտասանեցին դպրոցի տնօրէի Սոնիա Գալֆայեան եւ հայկական բաժնի ուսուցչապետ Սեպուհ Աւետիսեան։

Աւարտին, Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց վարժարանի տնօրէնութիւնն ու ուսուցչաց կազմը՝ անոնց ազգանուէր գործունէութեան համար: Խօսքը ուղղելով աշակերտութեան՝ Հայրապետը ըսաւ, թէ հայ դպրոցը, հայ եկեղեցւոյ կողքին, մեր ազգին ինքնութեան պահպանութեան կռուանը դարձած է: Մենք հայ դպրոցին մէջ կը հայանանք եւ կը հաղորդակցինք մեր ազգային հարուստ ժառանգութեան: Կարելի չէ պատկերացնել հայ կեանքը առանց հայ դպրոցի ներկայութեան: Նորին Սրբութիւնը ընդգծեց, թէ հայ դպրոցը նուիրական հաստատութիւն է. ուստի, գիտակցութեամբ պէտք է հայ դպրոցին մօտենանք, որովհետեւ մեր ազգի ապագան կախեալ է հայ դպրոցէն: Իր խօսքի աւարտին Վեհափառ Կաթողիկոսը շեշտեց հայակերտման անհրաժեշտութիւնը եւ ըսաւ, թէ հայ դպրոցը միայն ուսում ջամբելու տեղ չէ, այլ այն վայրն է, ուր հայը ճշմարտօրէն եւ գիտակցօրէն հայ կը դառնայ:

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը առիթ ունեցաւ հանդիպում մը ունենալու բարձր դասարանի աշակերտներուն հետ, որոնք Նորին Սրբութեան ուղղեցին իրենց հարցումները՝ երիտասարդութեան դերակատարութեան, ինչպէս նաեւ դիմագրաւող մարտահրաւէրներուն շուրջ։

Դպրոցի այցելութենէն ետք, Նորին Ս. Օծութիւնը այցելեց դպրոցի կողքին գտնուող Սուրբ Յովհաննէս եկեղեցի, ուր դիմաւորուեցաւ հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Արէն Աբղ. Ճէպէճեանի կողմէ եւ իր աղօթքը բարձրացուց եկեղեցւոյս ու ազգիս բարօրութեան ու բարգաւաճման համար։
— — — — —
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԹՐՈՅԹԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՅԱՐԱԿԻՑ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՆ ԵՒ ՔՈՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Նոյն օրը, Վեհափառ Հայրապետը Սուրբ Սարգիս եկեղեցւոյ սրահին մէջ հանդիպում ունեցաւ Տիթրոյթի եկեղեցւոյ յարակից մարմիններուն եւ հայկական կազմակերպութիւններու ու միութիւններու ներկայացուցիչներուն հետ։

Հանդիպման ընթացքին Նորին Սրբութիւնը ըսաւ, որ քոյր կազմակերպութիւններ ըլլալ կը նշանակէ մէկ ընտանիքի անդամ ըլլալ: Այդ ընտանիքը մեր ազգն է: Համայնքը կը դառնայ հզօր ու կազմակերպ, երբ անոր կեանքին մէջ գործող կառոյցները ներդաշնակօրէն կը կատարեն իրենց վստահուած առաքելութիւնը՝ միշտ նպատակ ունենալով համայնքին բարօրութիւնը: Այս առիթով, Հայրապետը իր ջերմ գնահատանքը յայտնեց միութիւններուն տարած աշխատանքին եւ յաջողութիւն մաղթեց անոնց ծրագիրներուն իրականացման»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»