Ներքին 1 տարի առաջ - 16:14 24-10-2024

Ճաշ պատրաստել, լողանալ չենք կարողանում, ջուր չկա. ահազանգ՝ Փամբակ գյուղից

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փամբակ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու բնակիչներն արդեն 1 ամիս է, ինչ ջուր չունեն։

Oragir.News-ի հետ զրույցում Փամբակ գյուղի բնակիչ Հ.Կ.-ն հաստատեց, որ մոտ 1 ամիս ջուր չունեն, և ստիպված են լինում հարևան թաղամասից դույլերով ջուր բերել։

«Փամբակ գյուղում ջրի խնդիրը շատ լուրջ է նաև կեղտոտության աստիճանի հետ կապված։ Վերևում բասեիններ կան, որոնք կեղտոտվում են անձրևաջրերից։ Ջուրը վերևից իջնում է, բայց ինչ-որ խցանման պատճառով չի հասնում ներքևի թաղամասեր։ Հիմա ասել են, որ տեխնիկա է գալու։ Գյուղի վարչական ղեկավարը դրա համար ամեն ինչ անում է։ Արդեն վերևի թաղամասերում ջուր ունեցողներ կան։ Տեխնիկան պետք է գա, բացի խողովակները։ Ենթադրաբար՝ մեջը քարեր կան, դրանք պետք է հանեն, որ ջուրը տեղ հասնի։

Լվացքի մեքենա, արևային ջրատաքացուցիչ ունենք, որոնք ջուր չլինելու պատճառով չեն աշխատում։ Ճաշ չենք կարողանում պատրաստել, լողանալ չենք կարողանում, խմելու ջուրը խնդիր է։ Տունն էլ, որտեղից ջուր ենք բերում, այնքան էլ մոտիկ չէ։ Դրա համար, որպեսզի շատ չգնանք-գանք, երկու 5 լիտրանոց դույլերով ենք գնում։ Որ չբերենք էլ՝ չի լինի, տանը երեխաներ ունենք, հազար ու մի խնդիր կա։ Հուսով եմ՝ հարցը շուտ լուծում կստանա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հ.Կ-ն։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը փորձեց կապվել Վարդենիսի hամայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց զանգերին, իսկ Փամբակի ղեկավարի՝ Բախշի Ալավերդյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից