Ներքին 2 տարի առաջ - 14:00 24-10-2024

Քաղաքացիները փակել են Մասիս-Էջմիածին ճանապարհն ու պնդում են, որ Հայաստանում Իրանի հյուպատոսը իրենց խաբել է. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Արդեն 1 ժամ է՝ Մասիս քաղաքից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհին՝ Մասիս-Էջմիածին խճուղու մոտ գործող սպանդանոցի դիմաց են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը սատար կանգնեն իրենց, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու, նշված սպանդանոցի սեփականատիրոջ և Հայաստանում Իրանի հյուպատոսի կողմից խաբվել են:

Նրանց խոսքով՝ 20-ից ավելի ընտանիքներ 24 ժամ ռեժիմով աշխատել են, անգամ՝ շաբաթ-կիրակի օրերին: Հիմա իրենց 117 միլիոնից ավելի գումար են պարտք, ամեն անգամ խաբում են, ու գումարը չեն տալիս:

Այս պահին սպանդանոցի սառնարանում մոտ 600 մորթված գառ կա, որոնք արդեն փչանում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան