Ուղիղ եթեր
Արտաքին Ավելին 2 տարի առաջ - 20:00 23-10-2024

Քարոզել «սուրբ Թուրքեստանը», հանրահռչակել ղազախական մշակույթը․ ինչ մրցույթում է հաղթել հայ երգչուհին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր հայտնի դարձավ, որ հայազգի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Թուրանի ձայնը» (Voice of Turan) երգի միջազգային մրցույթում։ Այս մասին երգչուհին անձամբ է տեղեկացրել իր ինստագրամյան էջում՝ նշելով․ «Հայաստանը հաղթեց Voice of Turan միջազգային մրցույթում։ Շնորհակալ եմ Տեր»։

Հայաստանի մասնակցությունն այս մրցույթին իրարամերժ գնահատականների արժանացավ․ մեր թեպետ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը առհասարակ դեմ էր, որ մեր երկիրը նման մրցույթի է մասնակցել՝ նշելով, որ դրանով նախևառաջ անարգում է Արցախյան 44-օրյա պատերազմում և դրան հաջորդած ադրբեջանական ներխուժումների ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը, այնուամենայնիվ սակավաթիվ քաղաքացիներ էլ այստեղ արտասովոր և դատապարտելի ոչինչ չեն տեսնում։

Վերջիններիս խոսքով՝ Հայաստանում շատ հաճախ արտիստները չեն գնահատվում, ավելին՝ ծաղրուծանակի են ենթարկվում, ուստի զարմանալի ոչինչ չկա, երբ վերջիններս արտերկրում են մրցույթների մասնակցում ու հաջողության հասնում, անգամ եթե դա թյուրքալեզու երկրների համար կազմակերպված միջոցառում է։

Oragir.News-ը պարզել է, թե իրականում ինչ մրցույթ է «Թուրանի ձայնը», որում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը․

«Թուրանի ձայնը» միջազգային երգի մրցույթն անցկացվում է Ղազախստանի Թուրքեստանի մարզում՝ տեղական իշխանությունների նախաձեռնությամբ։ Մրցույթը, որն արդեն անցկացվում է 5-րդ անգամ, նվիրված է Ղազախստանի Հանրապետության օրվան։

Մրցույթին մասնակցել են 18-35 տարեկան արտիստներ՝ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Բաշկորտոստանից, Տիվայից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից և Վենեսուելայից, ովքեր հաջողությունների են հասել միջազգային մրցույթներում։ Կանոնների համաձայն՝ մասնակիցները պետք է զուգերգով հանդես գան ղազախ արտիստների հետ և ղազախական որևէ ստեղծագործություն ներկայացնեն։

Նշվում է, որ փառատոնի նպատակը ղազախական ազգային երաժշտությունը, ղազախ հեղինակների լավագույն ստեղծագործությունները և ղազախերենը հանրահռչակելն է:

«Փառատոնի նպատակն է երգերի միջոցով ցույց տալ մեր ժողովրդի երաժշտական ​​մշակույթի բազմազանությունը և քարոզել «սուրբ Թուրքեստանը»՝ որպես թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք: Երկու օրվա ընթացքում մասնակիցները կմրցեն և կկատարեն ղազախական երգեր, որոնց թվում կորոշվեն հաղթողները»,- ասվում է Թուրքեստանի շրջանի մշակույթի վարչության և «Մշակույթի ու ժողովրդական արվեստի տարածաշրջանային կենտրոնի» տարածած համատեղ հայտարարության մեջ։






Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը

Ձեզ գուցե հետաքրքրի