Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:19 23-10-2024

Լոլոներ պետք չի ստեղ կարդալ․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ հարցրեց, թե որն է Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառը, արդյո՞ք արցախցիների նկատմամբ իրականցված ցեղասպանությունն է, արդյո՞ք այն է, որ իրենք հավակնություններ ունեն մեր սուվերեն տարածքների նկատմամբ, արդյո՞ք այն է, որ այս օրերին իրենք զուգահեռ Արևմտյան Ադրբեջան վերադառնալուց են խոսում, ինչը համարում են Հայաստանը։

«Ի՞նչ պատասխան եք տալու ՀՀ քաղաքացիներին, երբ լինեն այս ցավալի վտանգները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան ասաց, որ անվտանգային ոլորտում ռազմավարության հիմքը պետք է լեգիտիմությունը լինի․ «Այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, ես կարծում եմ՝ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև դա չափազանց կարևոր իրադարձություն է, մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների, սահմանների սահմնազատման սկզբունքները, ու դրանք պետք է կյանքի կոչվեն»։

Փաշինյանի խոսքով՝ այս հարցում պետք է արձանագրել, որ ամեն հատված պետք է սահմնազատվի, այդ սահմանազատումը պետք է արձանագրվի որևէ կերպ՝ հետագա պրոցեսներն իրականացնելու համար, իսկ այն ինչ տեղի է ունեցել նախորդ շրջանում՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում, կան տարբեր գնահատականներ․ «Իմ գնահատականն այն է, որ դա շատ մեծ և շատ լուրջ հաջողություն է առաջին հերթին անվտանգային ոլորտում, քանի որ հիշում եք՝ բոլորն ասում էին՝ ինչպես են երեխաները դպրոց գնալու Տավուշի մարզի Կիրանց գյուղում, նրանց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով։

Մենք էս հարցի լուծումն ուզում ենք շարունակել, այս իրադրությունն ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»։

Լևոն Քոչարյանն արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ ասաց․ «Ես խոսում եմ կոնկրետ բանից, մոլորեցնել պետք չի, կանոնակարգում գրված ա, որ սահմանազատումն արվում ա մինչև վերջնական համաձայնեցումը, հիմա կոնկրետ, եթե, օրինակ, հաջորդ հատվածը արվում ա, ասենք, Տիգրանաշենում, և հայ զինվորը հետ ա քաշվում ինչ-որ մի կետ, հետո հերթը, երբ հասնում ա Ջերմուկին, որտեղ մեր սուվերեն տարածքում ա գտնվում Ադրբեջանը, ու իրանք դա չեն անում, պրոցեսը դանդաղացնում են, երկարացնում են, բայց մենք արդեն փաստացի ինչպես Տավուշում ենք հետ քաշվել, նույն ձև հետ են քաշված լինում այստեղ, ի՞նչ ենք մենք անում։

Լոլոներ պետք չի ստեղ կարդալ, խնդրում եմ կոնկրետ»։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որ Դուք կարդացել եք:Բայց պետք չի ամեն անգամ «Կիկոսի մահի» սցենարները ասել»»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան