Ներքին 1 տարի առաջ - 16:08 23-10-2024

Ախուրյան համայնքում մեկնարկել է սուբվենցիոն 7 ծրագիր

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 7 ծրագիր՝ 13 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը 1 մլրդ 439 մլն 169 հազար դրամ է։ ՀՀ կառավարությունը հատկացնելու է գումարի 56,1 տոկոսը՝ 806 մլն 929 հազար դրամ։

Շիրակ մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մարմաշեն բնակավայրում մեկնարկել են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքները։ Բնակավայրի խմելու ջրագծի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 314.7 մլն դրամ, ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 70 տոկոս, համայնքը կվճարի գումարի 30 տոկոսը: Ծրագրից կօգտվի 1100 շահառու, հիմնանորոգվելու է 9630 մ երկարությամբ խմելու ջրագիծ։

Շիրակի մարզպետարանից հայտնում են նաև, որ սուբվենցիոն երեք ծրագրով էլ նախատեսվում է իրականացնել բնակավայրերի փողոցների ասֆալտապատում և նորոգում. Ախուրյան բնակավայրի Հ. Հովսեփյան, Հացիկ բնակավայրի 13-րդ, Այգաբաց բնակավայրի 2-րդ և 8-րդ փողոցների և Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին տանող ճանապարհի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 438.7 մլն դրամ, ՀՀ կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը, համայնքի համամասնությունը 55 տոկոս է: Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 3456 մ երկարությամբ ճանապարհ։

Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում են նաև բնակավայրերի գազաֆիկացման ծրագրեր՝ աշխատանքներ են իրականացվում Ազատան, Փոքրաշեն, Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերում։

Բնակավայրերի գազաֆիկացման և սնող գազատարի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 565.3 մլն դրամ, ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 55 տոկոս, համայնքը կտրամադրի գումարի 45 տոկոսը: Ծրագրի արդյունքում կառուցվելու է 22.7 կմ գազատար:

Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի համար տեղադրվելու են աղբամաններ։

Բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ձեռք բերված սարքավորումների նախահաշվային արժեքը կազմում է 120.5 մլն դրամ, Կառավարությունը կտրամադրի գումարի 65 տոկոսը, համայնքի համամասնությունը 35 տոկոս է: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել մեկ ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 նոր անվավոր աղբաման:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
09:46 Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100-ամյակի ամենահզոր երկրաշարժը. կան տասնյակ հազարավոր զոհեր