Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 09:29 23-10-2024

ՑԱԽԱԼ-ը սպանել է «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի Ադ-Դինին

Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի Ադ-Դինին վերացնելու մասին։

Վերջինս համարվում էր Հասան Նասրալլայի հետնորդը.

«Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է շիական Հեզբոլլահ կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինին: Ահաբեկչական կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինան և «Հեզբոլլահ»-ի հետախուզական շտաբի ղեկավար Հուսեյն Ալի ազ - Զեյման սպանվել են այլ հրամանատարների հետ միասին», - ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սաֆի ադ-Դինը զոհվել է հոկտեմբերի 3-ին՝ էլ Ռեյջի շրջանում բունկերին հարվածելու ժամանակ։ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները փլատակները մաքրելիս հանել են մահացածի մարմինը, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի 23 անդամներին, որոնք մասնակցում էին Սաֆի ադ-Դինի անցկացրած խորհրդակցությանը:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ