Ներքին 2 տարի առաջ - 18:48 22-10-2024

Հայհոյողներ, լրագրողների դեմ հարձակվողներ և մի նախարարացու․ Աննա Հակոբյանի «շրջապատը»

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նախօրեին տեսանյութ էր հրապարակել և կից գրել, թե հանդիպել է հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ։

Նշվում է, որ Աննա Հակոբյանը նրանց հետ քննարկել է հետևյալ հարցը՝

«Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու և արդյունավետ քննարկման համար»,- գրել է Հակոբյանը։

Oragir.News-ն առանձնացրել է Աննա Հակոբյանի հրավերով քննարկմանը մասնակցած հյուրերից մի քանիսին։

Ստյոպա Սաֆարյան։ Հասարակական գործիչ, Հանրային խորհրդի նախկին նախագահ, աչքի է ընկնում իշխանամետ հարցազրույցներով և գրառումներով։ Հատկապես ակտիվ քննադատում է ընդդիմադիր գործունեություն ծավալող քաղաքական և հասարակական գործիչներին։ Ստյոպա Սաֆարյանի քույրը՝ Սեդա Սաֆարյանը, Սահմանադրական դատարանի դատավոր է։



Հովսեփ Խուրշուդյան։ Քաղաքական վերլուծաբան, որն աչքի է ընկնում կրկին իշխանամետ հայացքներով, կրկին քննադատում է ընդդիմադիր գործիչներին։



Ալինա Մախսուդյան։ Արարատ քաղաքի բնակիչ, ՔՊ աջակից։ Աչքի ընկել մի շարք սկանդալային պատմություններով։ Ժամանակին ահազանգում էր, որ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը մորաքրոջ հարսներին աշխատանքի է տեղավորում տարբեր պետական հաստատություններում, իսկ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ սատարում էր նույն Գարիկ Սարգսյանին։



Արարատ Սուքիասյան։ ՔՊ աջակից, «Ավան մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն։ Վերջինս շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, ոչ միայն գրառումներ է կատարում, այլև այս կամ այն գրառման, լուսանկարի կամ տեսանյութի տակ մեկնաբանություններ է գրում, ընդհուպ՝ հայհոյում նախկին իշխանություններին։



Նանե Արզումանյան։ Araratnews.am-ի լրագրող։



Ռոման Բաղդասարյան։ ՔՊ աջակից, բլոգեր, որը մշտապես հայտնվում է սկանդալների կենտրոնում։ Նա հանրությանն առավել հայտնի դարձավ 18+ տեսարաններում նկարվելուց հետո։ Նշենք, որ սույն անձնավորությունը ցուցմունք է տվել զոհված զինծառայողի հոր դեմ, թե իբր նրան հարվածել են։ Տեսանյութերում, սակայն, նման դրվագ չի արձանագրվել։ Ավելին, նշված անձը հարցերից խուսափելու համար փախել էր ու թաքնվել դպրոցի զուգարանում։



Մանվել Սարգաթյան։ Նիկոլ Փաշինյանի իջևանցի աջակից, որը երկար ժամանակ բնակություն է հաստատել Երևանում։ Նա բաց չի թողնում ՔՊ-ի, մասնավորապես Փաշինյանի որևէ հավաք, քայլերթ, ակցիա, հանդիպում։ Նա ևս բավականին ակտիվ է սոցցանցերում, շատ հաճախ ուղիղ եթեր է մտնում և անադեկվատ վարքագիծ դրսևորում, գոռում, վիրավորում Փաշինյանին քննադատողներին, ատելության խոսք տարածում և այլն։ Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպում-քննարկումից հետո սույն քաղաքացին ուղիղ եթեր է մտել և հայտնել, որ շատ է փոխվել Աննա Հակոբյանի «դասերից» հետո։



Դիանա Մարտիրոսյան։ ՔՊ աջակից։ Սույն տիկինը բավականին ագրեսիվ պահվածք է դրսևորում հատկապես լրագրողների նկատմամբ։ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հարձակվել էր լրագրող Անի Գևորգյանի վրա, վիրավորանքներ հնչեցրել։ Նա և մի քանի ՔՊ-ականներ նաև ակցիա էին իրականացրել «Իշխանություն» ֆիլմի դեմ։



Հարություն Մկրտչյան։ Նորաթուխ քաղաքագետ, որը հիմնականում հարցազրույցներ է տալիս Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին՝ «Հայկական ժամանակին» և Հանրային հեռուստատեսությանը։ Սույն պաշտոնյան նախորդ տարի՝ «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքի ժամանակ, հայտարարել էր․ «Հայաքվեի տակ ստորագրած տղամարդկանց պետք է քշել ռազմաճակատ»։



Ալեքսանդր Սիրունյան։ Փաստաբան, որն աչքի է ընկնում իշխանամետ հայացքներով։ Ավելին՝ նա բոլորովին վերջերս հաստատել էր տեղեկությունը, որ ՔՊ-ի կողմից Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվելու առաջարկ է ստացել և հիմա մտածում է այդ ուղղությամբ։



Այս հանդիպում-քննարկումից պարզ է դառնում, թե ում հետ է հույսեր կապում Աննա Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին