Ներքին 1 տարի առաջ - 15:20 22-10-2024

Ամենաուշը 2 օրից․ Բալասանյանը ստիպում է, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական տա

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երկու օրից հրաժարական կտա։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն է ստիպում Սամսոնյանին, որպեսզի վերջինս հրաժարականի դիմում ներկայացնի, իսկ քաղաքապետը դիմադրում է։

«Ամեն ինչ շատ պարզ է, իշխանության աչքը Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև բերդ» ամրոցի վրա է, ամեն գնով փորձում են խլել»,- ասում է մեր աղբյուրը։

2021 թվականին ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» որոշ հարցերում կարողացան համագործակցության ընդհանուր եզրեր գտնել, երբ ընտրություններում պարտվելուց հետո միանգամից 2 ՔՊ-ականներ զբաղեցրին փոխքաղաքապետերի պաշտոնները։

Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության շրջանակում Սամվել Բալասանյանի որդին՝ Միսաք Բալասանյանը, Իրաքում Հայաստանի դեսպան նշանակվեց, սակայն դա տևեց երեք ամիս․ կրտսեր Բալասանյանը հետ կանչվեց դեսպանի պաշտոնից։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնեց արտահերթ նիստ, որտեղ քննարկվեց Գյումրիի քաղաքապետի 24 որոշումները անվավեր ճանաչելու և վարչական դատարան ներկայացնելու հարցը։

ՔՊ-ականները փորձում են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից բռնագրավել Գյումրիի «Սև բերդ» ամրոցը և մի շարք այլ շինություններ, որոնք ավագանու որոշումներով օտարվել էին, ապա վաճառվել:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել