Ներքին 2 տարի առաջ - 13:35 20-10-2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը՝ նախարարության կառույցներում․
««Խոսրովի անտառ» պետական արգելոցում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել են Հավուց Թառ վանական համալիրի 3D սկանավորում:

Վեդու ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների հետ կազմակերպվել է Էկոկրթական հանդիպում բնության հատուկ պահպանվող տարածքները թեմայով:

«Իմ կյանքը համայնքում-6» ծրագրի մասնակից աշակերտները թանգարանում ծանոթացել են «Խոսրովի անտառ»-ի պատմությանը, ջրագրությանը, լանդշաֆտներին և էկոհամակարգերին, բուսական և կենդանական աշխարհին, պատմամշակութային հուշարձաններին, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերին:

«Արփի լիճ» ազգային պարկում
«Էկոկանաչ ճամբար` բնություն յուրաքանչյուր պահին» ծրագրի մասնակից 46 երեխաներ այցելել են «Արփի լիճ» ազգային պարկ։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները երեխաներին ներկայացրել են ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհը, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Ստացած գիտելիքները համատեղվել են երեխաների բնապահպան գործողություններով:

«Դիլիջան» ազգային պարկում
Այցելուների կենտրոնում Դիլիջանի Ավագ դպրոցի սաների համար իրականացվել է ինտերակտիվ դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝
«Դիլիջան» ազգային պարկի բուսականությունը,
կարմիրգրքային տեսակները, դեղաբույսերը, ուտելի բուսատեսակներն ու ներկանյութերը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում
Երևանի ագրոօդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտներին:

Հայաստանի բնության պետական թանգարանում
Էկոկրթական միջոցառումներ են կազմակերպվել դպրոցահասակների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել