Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:09 20-10-2024

Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի 16 գրաֆիկական ստեղծագործություններով և 2 քանդակով: Հայտնում են պատկերասրահի մամուլի ծառայությունից։

Արտո Չաքմաքչյանի այրին՝ Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանը, մեծ արվեստագետի ստեղծագործությունները նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին: