Ներքին 1 տարի առաջ - 23:26 18-10-2024

Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում

2024 թ․ հոկտեմբերի 16-ից 17-ը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանն աշխատանքային այցով գտնվում էին Սյունիքի մարզում։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Գառնիկ Պետրոսյանի և համապատասխան մասնագետների ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց կատարեց և տեղում ծանոթացավ Սյունքի մարզի Քաջարան համայնքում և նրա տարբեր բնակավայրերում՝ համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով շրջանակներում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին։

Մասնավորապես՝ տեղում ծանոթացան Քաջարան քաղաքի Տերյան 1,2,3,4, Բաբիկավան համայնքի 1,2,3, հասցեներում, Խանջյան փողոցի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման և արդիականացման աշխատանքներին, այցելեցին Քաջարան քաղաքում նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ և տեղում ծանոթացակն ընթացիկ շինաշխատանքների, ինչպես նաև հետևեցին Փուխրուտ բնակավայրի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։

Աշխատանքային այց կատարեցին նաև Գեղիի ջրամբար և տեղում ծանոթացան ջրամբարի վիճակին, նրա սեյսմակայունությանն և տարվող շինարարարական աշխատանքների ընթացքին։

Շրջայցի ընթացքում հայտնաբերվեցին քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ։ Հայտնաբերված խախտումների հիմքով տեղում կապալառու կազմակերպություններին տրվեցին պարտադիր կատարման ցուցումներ՝ շտկելու հայտնաբերված բոլոր խախտումները։

Արձանագրված խախտումների հիմքով Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը Սյունքի տարածքային ստորաբաժանման ղեկավարին տվեց հանձնարարական՝ բոլոր նշված պետական ծրագրերով իրականացվող շինարական աշխատանքները պահել ամենօրյա խիստ վերահսկողության տակ, ինչպես նաև առաջիկայում քննարկել խախտումներ թույլ տված կապալառու կազմակերպություններին լիցենզիայից զրկելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտե միջնորդություն ներկայացնելու հարցը։

Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի կողմից առաջիկայում նմանատիպ վերահսկողական այցերը ՀՀ մարզեր շարունակվելու են։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը